Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ
Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան, որոնք միջնորդներ են հանդես գալիս Գազայի հակամարտության կարգավորման գործում, վճռականորեն դատապարտել են Իսրայելի գործողություններն անկլավում՝ դրանք անվանելով հրադադարի համաձայնագրի ուղղակի խախտում: Ինչպես հաղորդում է Այդ մասին ասվում է երեք պետությունների համատեղ հայտարարության մեջ:
«Այդ խախտումների շարունակումը համաձայնագրի չկատարում է և խաթարում է դրա երկրորդ փուլի իրականացման ջանքերը, հատկապես այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ շարժումը և պաղեստինյան խմբավորումները հայտարարել են ճանապարհային քարտեզին համաձայնության մասին, մասնավորապես՝ զենքի վերահսկողության հարցում», - ասվում է փաստաթղթում, որը հրապարակել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը:
Միջնորդ երկրները դատապարտել են իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում շարունակվող հարվածները՝ նշելով, որ անընդունելի են բժշկական հաստատությունների թիրախավորումը և խաղաղ բնակիչների զոհվելը։ Նրանք կոչ են արել ապահովել քաղաքացիական բնակչության, բուժաշխատողների և մարդասիրական ոլորտի աշխատակիցների լիարժեք պաշտպանությունը, ինչպես նաև երաշխավորել մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքը անկլավի բոլոր շրջաններ։
Բացի այդ, Դոհան, Կահիրեն և Անկարան միջազգային հանրությանը կոչ են արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Նրանց կարծիքով՝ դա անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի իրականացումն ավարտին հասցնելու համար։
2025 թվականի հունվարին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ն ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարի շուրջ։
Նախաձեռնությունը բաղկացած էր երեք փուլից. առաջինը ներառում է ռազմական գործողությունների դադարեցում, կալանավորվածների ազատ արձակում և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում։ Հաջորդ փուլերը ենթադրում են հակամարտության վերջնական ավարտ և անկլավի վերականգնման գործընթաց։ 2026 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրորդ փուլի շուրջ համաձայնության հասնելու մասին, որը նախատեսում է պաղեստինյան կազմավորումների լիակատար զինաթափում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը