Իտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներ
Իտալիայի առողջապահության նախարարությունն զգալիորեն ընդլայնել է օդերևութաբանական վտանգի առավելագույն (կարմիր) մակարդակի գործողության գոտին՝ անոմալ տապի առավելակետի պատճառով: Օգոստոսի 1-ին արտակարգ նախազգուշացումը կընդգրկի երկրի 19 քաղաքներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է գերատեսչության կայքից:
Հուլիսի 31-ին սպառնալիքի ամենաբարձր մակարդակը կգործի 11 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում: Ինչպես նշում են օդերևութաբանները, աֆրիկյան անտիցիկլոնի ազդեցությունը կուժգնանա հաջորդ շաբաթվա ընթացքում: Օգոստոսի 2-3-ը երկրի որոշ շրջաններում եղանակը կարող է տաքանալ մինչև 40-42 աստիճան, իսկ Սարդինիայում՝ մինչև 44 աստիճան:
Ինչպես գրում է Il Mattino թերթը, չափազանց շոգ եղանակի ֆոնին Պիեմոնտի և Լոմբարդիայի ավելի քան 100 բնակավայրերում առաջացել են ջրամատակարարման խնդիրներ: Իշխանություններն զգուշացնում են հրդեհների առաջացման շատ լուրջ վտանգի մասին:
Իտալիայում հաստատվել է տապի նոր՝ թվով չորրորդ ալիքը: Սաստիկ շոգի պատճառով օդերևութաբանները կոչ են անում պահպանել նախազգուշական բոլոր միջոցները, առանձնապես երեխաներին և տարեցներին: Նրանց խորհուրդ է տրվում հնարավորինս մնալ տանը, ավելի շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը