Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Լիտվացի սահմանապահները Բելառուսի հետ սահմանին հայտնաբերել են թունել, որը, հնարավոր է, փորված է եղել անօրինական միգրանտների համար, հաղորդում է LRT-ն՝ հղում անելով Լիտվայի պետական սահմանապահ ծառայությանը (VSAT):
Թունելը հայտնաբերվել է Լիտվայի հարավ-արևելքում գտնվող Վարենսկի շրջանում. գրանցված գետնի ցնցումները վկայում են, որ այն փորվել է բելառուսական կողմում, հաղորդում է LRT-ն: VSAT-ի տվյալների համաձայն՝ թունելի տրամագիծը մոտավորապես մեկ մետր է, իսկ խորությունը՝ 1.5 մետր: Լիտվայի իշխանություններին ստորգետնյա թունելների որոնման գործում օգնել են լեհ մասնագետները:
«Վերջերս մենք նկատել ենք միգրանտների մարտավարության փոփոխություն: Գաղտնի անցումների համար նրանք ավելի հաճախ օգտագործում են թունելներ կամ քարանձավներ»,- ասել է Պետական սահմանապահ ծառայության (VSAT) ղեկավարը:
Նա նշել է, որ սահմանապահները հայտնաբերել են տասնյակ այլ վայրեր, որտեղ կարող են գտնվել նմանատիպ ստորգետնյա անցումներ, որանց ստեղծումն անհնար կլիներ առանց բելառուսական կողմի աջակցության:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը