Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ
Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը, որը ղեկավարում է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Քննարկման հիմնական թեման Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման առաջին զեկույցում ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքն էր։
Արմեն Ղազարյանը նշել է, որ ընդլայնված կազմով հանդիպումը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ամփոփել մինչ այժմ կատարված աշխատանքը և հստակեցնել հետագա քայլերը։
Փոխնախարարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև առավել սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։
Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցից բխող 54 առաջարկությունների կատարման ընթացքը՝ ըստ իրենց ոլորտների։
Ներկայացվել են Բնակչության պետական ռեգիստրի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների, ծրագրային ապահովման, կենսաչափական տվյալների պաշտպանության, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման, ինչպես նաև փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Նշվել է, որ սահմանների համալիր կառավարման ոլորտում նախատեսված աշխատանքների արդյունավետ իրականացումը պահանջում է գերատեսչությունների համակարգված համագործակցություն։ Այդ համատեքստում կարևորվել են անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը, ոլորտային վերապատրաստումների իրականացումը, ինչպես նաև սահմանապահների կրթության և վերապատրաստման համակարգի կատարելագործումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ՀՀ կառավարության միջոցառումների պլանի» նախագծի առաջին և երկրորդ ուղղություններով նախատեսված գործողությունները։
Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը