ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։
ՀԷՑ-ը նախատեսում է բաց մրցութային գործընթաց կազմակերպել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրատնտեսությունների, արտադրական շենքերի, այդ թվում՝ ենթակայանների տանիքների վերանորոգման, ինչպես նաև հասցեական ծրագրերի իրականացման համար։
Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների, նյութերի և սարքավորումների ձեռքբերման ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ դրամ։
Մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով ընկերությունը շուկայի նախնական ուսումնասիրություն կիրականացնի՝ գնահարցումներ ուղարկելով ոլորտում գործունեություն ծավալող հնարավորինս լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտների։
Մասնակցությամբ հետաքրքրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հուլիսի 20-ը ներառյալ պետք է ընկերության հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով (էլփոստ՝ [email protected]) ներկայացնեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
Սահմանված ժամկետի ավարտից հետո ՀԷՑ-ը կանցնի գնման հետագա գործընթացների կազմակերպմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը