ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողների իրազեկմանն ու կամավոր հարկային կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։ Այդ նպատակով Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունն իրականացնում է վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտի իրազեկման և աջակցման ծրագիր։
Ծրագիրն իրականացվում է փուլային եղանակով և նպատակ ունի նպաստել ոլորտի տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության պահանջների պատշաճ պահպանմանը՝ նախապատվությունը տալով կանխարգելիչ, իրազեկող և գործընկերային մոտեցմանը։ Այն միտված է նաև հարկային ռիսկերի նվազեցմանը, կամավոր հարկային կարգապահության ամրապնդմանը և հարկերի վճարման մշակույթի բարձրացմանը։ Առաջին փուլում ՊԵԿ աշխատակիցներն այցելել են Երևանում գործունեություն իրականացնող շուրջ 2300 վարսավիրական և գեղեցկության ծառայություններ մատուցող տնտեսվարողների։ Հարկ վճարողները, մասնավորապես, իրազեկվել են յուրաքանչյուր մատուցված ծառայությունից հետո հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոն տրամադրելու, բոլոր վարձու աշխատողներին օրենքով սահմանված կարգով գրանցելու, ինչպես նաև հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետներում ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Տնտեսվարողները իրազեկվել են նաև Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական էջերին ուղարկված ծանուցում-հիշեցումների միջոցով։
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին գործունեությունն իրականացնել հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ապահովելով յուրաքանչյուր մատուցված ծառայության փաստաթղթավորումը, աշխատողների պատշաճ գրանցումը և հարկային պարտավորությունների ժամանակին ու ամբողջական կատարումը։ Հարցերի դեպքում՝ հարկ վճարողները կարող են զանգահարել ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն՝ +374 (60) 844 444 հեռախոսահամարով կամ այցելել հարկ վճարողների սպասարկման սրահներ։
Հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը շարունակական է, այն նախատեսվում է իրականացնել նաև մարզերում և տնտեսության տարբեր ոլորտներում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը