Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

ԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտ

Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 8-ին նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց պահելու նպատակով։ Ամերիկյան հարվածներից հետո Իրանը պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM) հայտնել են, որ իրենց հարվածները պատասխանն են եղել նախօրեին Հորմուզի նեղուցով անցնող երեք բեռնանավերի վրա իրականացված հարձակմանը։ Ուշագրավ է, որ այդ հարձակումները տեղի էին ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ անց, երբ նա հայտարարել էր, որ Իրանի հետ ժամանակավոր հրադադարը, իր կարծիքով, «ավարտված է»։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին՝ հետագա կերպով սահմանափակելու Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությանը սպառնալու նրա հնարավորությունները։ ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկում Իրանին միջազգային կարևոր ջրային ուղով ազատ տեղաշարժվող առևտրային նավերի և քաղաքացիական անձնակազմերի դեմ վերջին անհիմն ագրեսիայի համար»,- X-ում գրել է ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի հրամանատարությունը։

Հրամանատարությունից հայտնել են, որ վերջին հարվածների ընթացքում թիրախավորվել է Իրանի շուրջ 90 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության միջոցներ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային ուժերի ենթակառուցվածքներ, ինչպես նաև Իրանի ափամերձ գոտում գտնվող ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ։ 

Այս հարվածներից Իրանի որոշ հատվածներում դադարել է էլեկտրամատակարարումը։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են նաև զոհերի մասին։

Ի պատասխան՝ Իրանը երկրորդ օրն անընդմեջ հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ։

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ որսում է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, իսկ Կատարը միառժամանակ հայտարարել էր «անվտանգության սպառնալիքի բարձր մակարդակ»։

«ԱՄՆ-ն դեռ չի հասկացել, որ ճնշումն ու սեփական պարտավորությունների խախտումն այլևս չեն մնում առանց հետևանքների։ Թող հստակ լինի. եթե դուք հարվածեք, պատասխան հարված կստանաք։ Հորմուզի նեղուցը կվերաբացվի միայն Իրանի կողմից սահմանված պայմաններով, այլ ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների ներքո»,- X-ում գրել է Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Թուրքիայում հուլիսի 8-ին անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողների հարցին, թե արդյոք փոխըմբռնման հուշագիրն այլևս ուժի մեջ չէ, Թրամփը պատասխանել էր. «Շատ հետաքրքիր հարց է։ Իմ կարծիքով՝ այն ավարտված է։ Ես չեմ ցանկանում այլևս գործ ունենալ նրանց հետ»։

«Եթե մենք համաձայնագիր կնքենք Իրանի հետ, վստահ չեմ, որ այն կպահպանվի։ Իմ կարծիքով՝ նրանք շատ անազնիվ մարդիկ են»,- ավելի ուշ հավելել էր Թրամփը։ Նա հավելել էր, որ չի կարծում, թե պատերազմը կվերսկսվի․ «Ինչ էլ տեղի ունենա, շատ արագ կավարտվի... և միայն կբարձրացնի անվտանգությունը, այդ թվում՝ նավթի մատակարարումների համար»։