Մենք ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները
ՀՀ-ԵՄ մերձեցման շրջանակներում, եթե ՌԴ-ն որոշի դադարեցնել գազի մատակարարումը կամ գինը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ի՞նչ աջակցություն կարող է տրամադրել ԵՄ-ն։ Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասաց հետևյալը.
«Ինչ վերաբերում է էներգակիրներին, ձեզ անհրաժեշտ է ռազմավարական, բազմաշերտ և համապարփակ մոտեցում։ Ճիշտ այնպես, ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, ինչը մեծացնում է դիմակայունությունը և ուժեղացնում Հայաստանը, մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմազանեցնել իր էներգամատակարարումները։
Ահա թե ինչու հաջորդ շաբաթ ԵՄ-ից մի խումբ փորձագետներ կժամանեն Հայաստան։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակների հետ։ Մենք Ուկրաինայում և Մոլդովայում անցել ենք դրա միջով։ Մենք փորձ ենք կուտակել, և մենք ինքներս՝ ԵՄ-ում, բախվել ենք այդ իրավիճակի տարրերին։ Մենք հարուստ փորձ ենք կուտակել, թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը։
Մենք ներդրում ենք անում տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մեջ՝ բացելով էլեկտրաէներգիայի փոխկապակցման նոր երթուղիներ և ստեղծելով ավելի ամուր տարածաշրջանային էներգետիկ ցանցեր։ Սա ներառում է 25 մլն եվրոյի աջակցություն Կովկասյան փոխանցման նախագծին։ Մենք նաև Հայաստանին սատարում ենք վերականգնվող էներգետիկայի արտադրության զարգացման գործում՝ օգտագործելով երկրի սեփական նշանակալի ներքին ռեսուրսները։ Երբ դուք Հայաստանում ինքներդ եք արտադրում ձեր էներգիան, դա մեծացնում է անկախությունը և ապահովում էներգետիկ անվտանգություն ու դիմակայունություն։
Այս տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն իրավիճակում, որին մենք ինքներս քաջ ծանոթ ենք»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը