Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Սաստիկ շոգի ալիքի տակ հայտնված Ֆրանսիայի հարավում հրշեջ ծառայությունները պայքարում են անտառային հրդեհների դեմ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, հրշեջները շարունակում են աշխատանքները հարավային Օդե շրջանում բռնկված հրդեհը մարելու նպատակով։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ Իսպանիայի հետ սահմանակից Օդե շրջանում եղանակային պայմաններն անբարենպաստ են իրականացվող աշխատանքների համար, իսկ ուժեղ քամիները կարող են նպաստել կրակի ավելի արագ տարածմանը։
Ֆրանսիայի մեկ այլ՝ Լանսոնի շրջանում, որը երկրի հյուսիսում է, անտառային հրդեհը հնարավոր է դարձել մեկուսացնել։
Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել են, որ հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կրկին աննախադեպ բարձր է լինելու։ Հունիսի վերջին երկրում գրանցվել էր ռեկորդային բարձր ջերմաստիճան, ինչը հանգեցրել էր ավելի քան 1000 մարդու մահվան։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը