Թրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է անցյալ տարի իր ընտանիքի կրիպտոնախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ ստանալու մասին։ Ըստ Reuters-ի՝ սա ցույց է տալիս, որ այժմ նրա եկամուտների մեծ մասը գոյանում է թվային ակտիվներից, որոնք շահել են հենց իր իսկ վարած քաղաքականությունից։
ԱՄՆ կառավարության էթիկայի վարչություն ներկայացված հայտարարագրում նշվում է, որ նրա ընկերությունները գրեթե 800 միլիոն դոլար են ստացել «World Liberty Financial» կրիպտոարժութային ձեռնարկությունից, որի համահիմնադիրներն են ինքն ու իր որդիները։ Այս եկամուտը, որը նախագահը կիսում է ընտանիքի անդամների հետ, ներառում է ավելի քան 520 միլիոն դոլար՝ կրիպտոարժութային թոքենների վաճառքից, և ավելի քան 250 միլիոն դոլար՝ «World Liberty»-ում բիզնեսի մասնաբաժինների վաճառքից։
Թրամփը հայտնել է նաև ևս 635 միլիոն դոլար ստանալու մասին՝ իրեն նվիրված «Թրամփ-մեմ-քոյնների» (Trump meme coins) վաճառքից։
Այս նորությունն ընդգծում է, թե ինչպես է կրիպտոարժույթը փոխել նախագահի կարողությունը։ Մեկ տարի առաջ արված իր հայտարարության մեջ նա խոսում էր այս մասին։ Օրինակ՝ Թրամփը հայտնել էր 57,35 միլիոն դոլարի եկամուտ «World Liberty»-ի թոքենների վաճառքից, որն այնուհետև այս տարվա հաշվետվության մեջ աճել է ինն անգամ։
«Reuters» գործակալությունը վերջերս հաշվարկել է, որ Թրամփի ընտանիքը կրիպտոարժույթների հետ կապված նախագծերից վաստակել է առնվազն 2,3 միլիարդ դոլար այն պահից ի վեր, երբ Թրամփը 2025 թվականին վերադարձավ Սպիտակ տուն։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը