Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին
ՄԱԿ-ի Կանոնադրության ստորագրման 81-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, միացավ ՄԱԿ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին և ստորագրեց ՄԱԿ Կանոնադրությունը: Խորհրդանշական բնույթ կրող այս միջոցառման և «Մեկ Կանոնադրություն, մեկ ապագա. միասին՝ ավելի ուժեղ» խորագրով հանդիպման ընթացքում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի անսասան հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին՝ որպես ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնաքարի։
Աճող աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային խաղաղության ու անվտանգության առջև ծառացած խորացող մարտահրավերների պայմաններում Հայաստանը վերահաստատեց բազմակողմանիության, կանխարգելիչ դիվանագիտության, միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի կենսական նշանակությունը։
Որպես ցեղասպանության կանխարգելման և խաղաղության կրթության առաջմղման հետևողական ջատագով՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ երկխոսության, համագործակցության և արդյունավետ կանխարգելիչ գործողությունների խթանմանը՝ ավելի խաղաղ, արդար և դիմակայուն աշխարհ կառուցելու նպատակով։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը