Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

ԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրները

ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարությունը երկրաշարժից տուժած Վենեսուելա է ուղարկել «զգալի ուժեր»՝ օգնություն ցուցաբերելու համար։ Հրամանատարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Վենեսուելան պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ին օգնության խնդրանքով։

Վենեսուելա են ուղարկվել USS Fort Lauderdale (LPD 28) դեսանտային տրանսպորտային եւ USS Billings (LCS 15) առափնյա մարտական նավերը։ Ներվրավվել են նաեւ C-17 Globemaster եւ C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վենեսուելայում աղետից հետեւանքների վերացման համար հատկացվել է 150 մլն դոլար։

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած բնական աղետի հետեւանքով զոհերի թիվը շարունակում է աճել` էլ ավելի մեծ անորոշության մեջ գցելով լատինաամերիկյան այս երկիրը։

Այս տարվա հունվարին ԱՄՆ-ը առեւանգեց 2013 թվականից Վենեսուելան ղեկավարող Նիկոլաս Մադուրոյին, որն այժմ Նյու Յորքում կանգնած է դատարանի առջեւ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցության մեղադրանքով։

Դրանից հետո երկիրը ղեկավարում է նրա մերձավոր դաշնակից, նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։

Երկրաշարժից ավելի քան երկու ժամ հետո նա դիմել է ժողովրդին պետական VTV հեռուստաալիքով։ Մինչ այդ` աղետի հետեւանքների մասին շատ աղքատիկ տեղեկություններ կային։ Դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ ամենաշատ տուժած որոշ շրջանների հետ կապը խափանվել էր։ Պատճառներից մեկը նաեւ երկրում անկախ լրատվամիջոցների նկատմամբ Մադուրոյի սահմանած սահմանափակումներն էին, ինչի պատճառով նաեւ լրագրողները օպերատիվ կերպով իրադարձությունների կենտրոնում չէին։

Հեռուստաուղերձի ժամանակ Ռոդրիգեսի կողքին էին նրա եղբայրը՝ խորհրդարանի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն՝ Մադուրոյի եւս մեկ ազդեցիկ դաշնակիցներից մեկը։

Իր ելույթում Ռոդրիգեսը նախեւառաջ վենեսուելացիներին միավորվելու կոչ է արել, ինչը հասկանալի է։ Ավելի քան տասը տարի հասարակությունը լրջորեն պառակտված է Մադուրոյի ու նրա հակառակորդների միջեւ։

Այս պառակտվածության, ինչպես նաեւ արդեն տեւական ժամանակ ձգվող տնտեսական ճգնաժամի բերած խնդիրները գիտակցելով` երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն առանձին շնորհակալություն է հայտնել աղետի հետեւանքների վերացման հարցում օգնություն առաջարկած օտարերկրյա կառավարություններին։

Նա հատկապես առանձնացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա վարչակազմին, որոնք, նրա խոսքով, «մշտական կապի մեջ են Վենեսուելայի իշխանությունների հետ՝ առաջարկելով աջակցություն եւ արտահայտելով համերաշխություն»։

Ռոդրիգեսը նաեւ հայտնել է, որ բանակցություններ է վարել Դոմինիկյան Հանրապետության եւ Սալվադորի նախագահների հետ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Չիլիի նախագահին։

Հետաքրքիրն այն է, որ այսօր Վենեսուելային առաջնահերթ օգնություն հասցնող այս պետությունները ղեկավարում են Մադուրոյի եւ նրա կողմնակիցների գաղափարական հակառակորդները։