Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնել
Կառավարությունն աջակցում է հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ներկայացրել ծրագրի վերաբերյալ հաճախ հնչող հարցերից մի քանիսի պատասխանները։
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից։
Ծրագրի շահառու կարող են լինել այն տնտեսավարողները, որոնք 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ զբաղվել են կովի անմշակ կաթի արտադրությամբ, որոնց կենդանիները հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային համակարգում և մասնակցել են պետական պատվաստման ու ախտորոշիչ միջոցառումներին և ծնվել են մինչև 2023թ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ի՞նչ չափով է տրամադրվում սուբսիդավորումը։
Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող կովերի 3-րդ գլխից սկսած մինչև 22-րդ գլուխը ներառյալ (առավելագույնը՝ 20 գլխի համար)՝ յուրաքանչյուր կովի հաշվով 15,000 դրամի չափով։ Դուք կարող եք ունենալ 30-50 կամ ավելի կովեր, բայց սուբսիդավորվելու եք 20 գլխի համար։
Ինչպե՞ս կարելի է դիմել ծրագրին։
Սուբսիդավորում ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։
Ի՞նչ տվյալներ պետք է նշվեն դիմումում։
Դիմումում անհրաժեշտ է նշել՝
• բնակության վայրը և հասցեն,
• հեռախոսահամարը,
• բանկային հաշվեհամարը,
• տնօրինվող կովերի գլխաքանակը,
• կովերի ականջապիտակների համարները։
Ի՞նչ փաստաթղթեր պետք է կցվեն դիմումին։
Անհրաժեշտ է ներկայացնել՝
Անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
Անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ կենդանիների՝ պատվաստման ծրագրում ընդգրկված լինելու վերաբերյալ,
Համաձայնություն՝ տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։
Մինչև ե՞րբ է հնարավոր դիմել։
Դիմում-հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է մինչև հոկտեմբերի 1-ը։
Որտե՞ղ կարելի է ստանալ ծրագրին վերաբերող հարցերի պատասխանները։
Նախարարության պաշտոնական կայքէջի Ծրագրեր բաժնում(https://mineconomy.am/page/3693), կամ զանգահարելով 81-40 (լրացուցիչ 2)։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը