«Թեև մենք ողջունում ենք վարչակազմի շրջադարձը դեպի դիվանագիտություն և իր ընտրությամբ այս պատերազմը դադարեցնելու որոշումը, վարչակազմը պետք է Կոնգրեսին ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրի»,- ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավար Մարկո Ռուբիոյին ուղղված երեք էջանոց նամակում գրել են կոնգրեսականները։
Նրանք պահանջել են տրամադրել փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը, դրա հետ կապված ցանկացած ուղեկցող համաձայնագրեր կամ իրականացման մեխանիզմներ, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ Իրանի հետ բանակցություններ վարելու և ապագա համաձայնության հասնելու իրենց ռազմավարության մասին։
Օրենսդիրները խնդրել են հստակեցնել՝ կսահմանվեն արդյոք սահմանափակումներ Իրանի բալիստիկ ծրագրի և Մերձավոր Արևելքում այլ ուժերին նրա աջակցության նկատմամբ։
Կոնգրեսականները նաև պահանջել են պարզաբանել տեղեկությունները այն մասին, թե ինչ պարտավորություններ է ստանձնել ամերիկյան վարչակազմը սառեցված իրանական ակտիվների և պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ։
Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Պիգոտը հայտնել է պարբերականին, որ նախագահի վարչակազմը կանոնավոր կերպով տեղեկացնում է Կոնգրեսին և «թափանցիկ տեղեկատվություն է տրամադրում անմիջապես ամերիկացի ժողովրդին»։
ԱՄՆ Սենատում որոշ դեմոկրատներ նույնպես թերահավատորեն են վերաբերվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրին։
Սենատի փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը լրագրողներին ասել է, որ Թրամփը «շատ վատ աշխատանք է կատարել բանակցություններ վարելու հարցում»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի դիրքն ավելի վատ է դարձել, քան մինչև պատերազմի սկիզբը։
Սենատոր Մարկ Ուորները ընդգծել է, որ այս հուշագիրը չի կարելի ներկայացնել որպես Վաշինգտոնի հաղթանակ, իսկ Ռիչարդ Բլյումենթալը գործարքը անվանել է «ԱՄՆ-ի անվերապահ կապիտուլյացիա»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից