Կկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Վանիկ Օհանյանի և Լուսինե Բադալյանի ներկայացրած՝ «Դեղերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Օհանյանի խոսքով՝ նախագծի փաթեթով ցանկանում են կանոնակարգել կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն սահմանել ոչնչացման գործընթացի նկատմամբ:
«Վերահսկողական գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեսչական մարմնին հավաստիանալու դեղերի ոչնչացման ամբողջական իրավիճակի վերաբերյալ, այսինքն՝ փաստաթղթային ձևակերպումից հետո հնարավոր ռիսկեր են եղել, և եղել են նախադեպեր, որ դեղերը հայտնվել են շուկայում ու իրացվել, որպեսզի բացառվեն նմանատիպ դեպքերը»,- հայտնեց նա՝ տեղեկացնելով, որ նախագծերի փաթեթը բավականաչափ քննարկվել է առողջապահության նախարարության, աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի և ՇՄ նախարարության գործընկերների հետ:
«Ունենք նրանց դրական կարծիքները: Մեզ ներկայացվել է նաև կառավարության հավաքական կարծիքը նոր առաջարկությունների տեսքով, որոնք բոլորն ընդունելի են եղել մեզ համար, կատարվել են համապատասխան փոփոխություններ և ներկայացրել ենք առաջարկությունների ամփոփաթերթիկի տեսքով: Առաջարկում եմ այս տեսքով ընդունել նախագիծն առաջին ընթերցմամբ, և պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները մինչև երկրորդ ընթերցում»,- հայտնեց պատգամավորը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը