Նրանց խոսքով՝ Իսրայելը մինչ այժմ չի տիրապետում ուրբաթ օրը Շվեյցարիայում ստորագրվելիք համաձայնագրի բոլոր մանրամասներին, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին և բարձր հարստացված ուրանի պաշարների վերացման հարցի լուծմանը վերաբերող կետերին։
Բացի այդ, Իսրայելը դեմ է նաև Լիբանանից իր զորքերի դուրսբերմանը, ինչպես ենթադրվում է հուշագրով, ընդգծել են հեռուստաալիքի զրուցակիցները։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կիրակի հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանում անվտանգության գոտում։ Կացը հավելել է, որ «եթե Իրանը Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով հարձակվի Իսրայելի վրա, մենք ամբողջ ուժով կհարձակվենք նրա վրա»։
Channel 12-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը կոչված է հիմք դառնալու ավելի լայն և համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար, որը կներառի նաև Իրանի միջուկային ծրագիրը։ Այս ուրբաթ հուշագրի ստորագրումից հետո կողմերը պետք է 60 օրվա ընթացքում հասնեն փոխըմբռնման խաղաղ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ «Իրանը, համաձայն համաձայնագրի, երբեք միջուկային զենք չի ստանա»։ «Եթե Իրանը մշակի, ձեռք բերի միջուկային զենք կամ որևէ այլ բան, դժոխքի դռները կբացվեն նրա առաջ», ընդգծել է Թրամփը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը