ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-10-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը և նախաձեռնության հնգամյակին նվիրված միջոցառմանը։
Ֆորումին մասնակցել են Ասիական նախաձեռնության անդամ երկրների, միջազգային կազմակերպությունների և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը քննարկվել են հարկային նպատակներով տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտների արդյունավետ կիրառմանը, հարկային թափանցիկության ամրապնդմանը, ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակմանը, CRS տվյալների գործնական օգտագործմանը, հարկային պարտավորությունների բռնագանձման հարցում միջազգային համագործակցությանը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։
ՊԵԿ պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են պանելային քննարկումներին՝ ներկայացնելով Հայաստանի փորձը հարկային թափանցիկության ապահովման, տեղեկությունների փոխանակման համակարգի ներդրման և դրա գործնական կիրառման ոլորտում։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է Ասիական նախաձեռնության հնգամյա առաջընթացին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, իսկ ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության համաձայնագրերի կիրառման և տեղեկությունների փոխանակման բաժնի պետ Արմեն Գյուրջյանը հանդես է եկել «Տեղեկությունների փոխանակման արդյունավետ կիրառումը․ երկրների փորձը և արդյունքները» խորագրով պանելային քննարկմանը։
Միջոցառման ընթացքում Հայաստանն արժանացել է «Active Contribution Award» մրցանակին՝ 2025 թվականի ընթացքում Ասիական նախաձեռնության աշխատանքներին ակտիվ մասնակցության, գիտելիքի փոխանակման և տարածաշրջանային գործընկերների կարողությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
ՊԵԿ-ը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի և Ասիական նախաձեռնության շրջանակում՝ նպաստելով հարկային թափանցիկության միջազգային ստանդարտների արդյունավետ կիրառմանը, միջազգային համագործակցության խորացմանը և հարկային կարգապահության ամրապնդմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը