Ըստ նրա՝ «Մեծ յոթնյակի» երկրները խնդիրներ ունեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հետագա գործողությունների միասնական դիրքորոշման ձևավորման հարցում։ Նա նշել է նաև, որ քչերն են ակնկալում համատեղ ամփոփիչ պաշտոնական կառավարական հաղորդագրության հայտնվելը։
Ըստ աղբյուրի՝ G7-ի եվրոպական մասնակիցները չեն կիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լավատեսությունը, թե Հորմուզի նեղուցով նավագնացությունն ամբողջությամբ կվերականգնվի արդեն մինչև շաբաթվա վերջ։ Նրանք միաժամանակ ձգտում են հստակություն ստանալ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածությունների բովանդակության վերաբերյալ, նախքան ջրատարածքի ականազերծման և պարեկության գծով պարտավորություններ ստանձնելը։
Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ նեղուցով բեռնաշրջանառության զգալի ավելացման համար կարող է մոտ երկու շաբաթ պահանջվել, իսկ մինչև հակամարտության սկիզբը եղած փոխադրումների նախկին մակարդակին վերադառնալու համար՝ զգալիորեն ավելի շատ ժամանակ։
Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ի և Իրանի հուշագրի շրջանակում Թեհրանը 60 օրվա ընթացքում վճար չի գանձի նեղուցով նավերի անցման համար։ Վաշինգտոնում ակնկալում են, որ այդ դրույթը կներառվի վերջնական համաձայնագրում, սահայն փաստաթղթի ամբողջական տեքստի հրապարակման ժամկետները մնում են անորոշ։
Ինչպես նշում է The New York Times-ը, ամերիկացի պաշտոնյաները տարբերվում են նավագնացության կարգավորման ժամկետների իրենց գնահատականներում. ոմանք նշում են մոտ երկու շաբաթ տևողությամբ ժամանակահատված, մյուսները՝ արդեն առաջիկա ուրբաթը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է, իսկ մինչև ուրբաթ լիովին բաց կլինի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից