Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
«Թագավորությունը հույս է հայտնում, որ կհաջողվի հասնել խաղաղության, որը կուժեղացնի անվտանգությունը տարածաշրջանում և աշխարհում՝ մշտական համաձայնագրի կնքման միջոցով, որը հաշվի կառնի տարածաշրջանի երկրների անվտանգության շահերը և հիմնված կլինի նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»,- նշվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նաև ընդգծել են «Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության և ազատության վերականգնման» կարևորությունն «այն ռեժիմով, որը գործում էր մինչև փետրվարի 28-ը»։ Բացի այդ, Ռիադը բարձր է գնահատել Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերը, ինչպես նաև Վաշինգտոնի և Թեհրանի երկխոսության պատրաստակամությունը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են համաձայնության ձեռքբերումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն հունիսի 19-ին Ժնևում: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը