Դեպքը տեղի է ունեցել հունիսի 8-ին Ջեֆերսոն շրջանի I-10 մայրուղու վրա՝ Նոր Օռլեանի մոտակայքում։ Ոստիկանությունը հաղորդում էր ստացել Toyota Supra մակնիշի ավտոմեքենայի արագության գերազանցման մասին, որը քիչ անց բախվել էր բետոնե արգելապատնեշին, սակայն շարունակել էր ընթացքը։
Ավելի ուշ մեքենան հայտնաբերել էին հարևան Սենտ Չարլզ շրջանում։ Ղեկին եղել է 40-ամյա Վիկտոր Ռիվասը։ Ոստիկանները պարզել էին, որ տղամարդը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, և սկսել էին ձերբակալման գործընթացը, սակայն նա օգտվել էր պահից և դիմել փախուստի։
Ռիվասը էստակադայից ցատկել էր ճահճուտ տարածք, որտեղ ալիգատորներ են ապրում, և շարունակել էր թաքնվել։ Չնայած ստացած վնասվածքներին՝ նա որոշ ժամանակ շարժվել էր մայրուղով, մինչև որ նորից թաքնվել էր ճահճում, որտեղ էլ նրա վրա հարձակվել էր ալիգատորը՝ վնասելով նրա ձեռքերը։
Հարձակումից հետո տղամարդը շարունակել էր փախուստի փորձը, սակայն շուտով հայտնաբերվել էր անօդաչու սարքերի օգնությամբ և ձերբակալվել։ Նրան ձեռքերի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Ռիվասին մեղադրանքներ են առաջադրվել ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու, ձերբակալմանը դիմադրություն ցույց տալու և փախուստի դիմելու համար։ Նրա նկատմամբ նաև առանձին հրամանագիր է արձակվել ճանապարհատրանսպորտային պատահարի և անփույթ վարելու գործով։ Գրավի չափը սահմանվել է 17 հազար 500 դոլար։
Նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ այս միջադեպը ցույց է տալիս հարբած վիճակում ավտոմեքենա վարելու և իրավապահ մարմիններից թաքնվելու փորձերի ծանր հետևանքները։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը