Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ից հունիսի 3-ը մասնակցել է Վիեննայում անցկացված ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 35-րդ նստաշրջանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Պատվիրակության կազմում էին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի խորհրդական Արթուր Խուդինյանը, ՆԳ և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության՝ երրորդ անգամ վերընտրվելու, ինչպես նաև ՀՀ քրեական արդարադատության համակարգի արդիականացման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի կատարելագործմանն առնչվող հարցեր։
Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են համապարփակ և համակարգային բարեփոխումներ՝ ուղղված արդարադատության մատչելիության ընդլայնմանը, քրեական արդարադատության համակարգի անկախության, թափանցիկության և արդյունավետության ամրապնդմանը, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև թվային և կիբեռհանցավորության դեմ պայքարի կարողությունների զարգացմանը։
Նրա խոսքով՝ իրականացված քայլերը նպաստել են նաև իրավապահ մարմինների հաշվետվողականության և հանրային վստահության բարձրացմանը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ նշելով, որ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության միավորումը նախարարության միասնական կառավարման շրջանակում հնարավորություն է տվել ձևավորել առավել համակարգված և արդյունավետ կառավարման մոդել՝ միաժամանակ ամրապնդելով խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները։
Նա անդրադարձել է նաև ոստիկանության կառավարման նոր մոդելին, որը հիմնված է Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի գործունեության վրա, ինչի արդյունքում զգալիորեն բարելավվել է արձագանքման արդյունավետությունը։
Արմեն Մկրտչյանը նշել է, որ ՆԳ նախարարությունը վերջին տարիներին էականորեն ակտիվացրել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարը՝ ձևավորելով մասնագիտացված ստորաբաժանում՝ միտված իրավապահ կարողությունների զարգացմանն ու հանցավորության արդյունավետ կանխարգելմանը։
Միաժամանակ, Քրեական ոստիկանությունն ընդլայնել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբերի դեմ իրականացվող միջոցառումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մատակարարման շղթաների բացահայտմանը, ինչպես նաև թմրամիջոցների առցանց տարածման ուղիների դեմ պայքարին։ Արդյունքում, նախորդ տարիների համեմատ արձանագրվել է թմրամիջոցների առգրավումների ծավալների զգալի աճ։
Կարևորվել է նաև Հայաստանում անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը, բարեվարքության ստուգման և համապարփակ վեթինգի մեխանիզմների ներդրումը։
Միաժամանակ նշվել է, որ ժամանակակից թվային լուծումների և էլեկտրոնային արդարադատության գործիքների կիրառումը նպաստել է դատական գործերի կուտակումների էական կրճատմանը՝ բարձրացնելով արդարադատության մատչելիությունն ու արդյունավետությունը։
Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն վերափոխում է քրեակատարողական համակարգը՝ անցում կատարելով վերականգնողական և վերասոցիալականացմանն ուղղված մոդելի։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը