Քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին՝ Հայաստանի գրասենյակի ներկայիս տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերին և դոկտոր Սոնյա Կուրցին, ով առաջիկայում կստանձնի GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության և GIZ-ի միջև համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները, որը 2026 թվականի հոկտեմբերին կանցկացվի Հայաստանում։
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Մադլեն Ռաուշենբերգերին արդյունավետ համագործակցության համար՝ բարձր գնահատելով GIZ-ի աջակցությունը բնապահպանական ծրագրերի, կլիմայական նախաձեռնությունների, կենսաբազմազանության պահպանության և կարողությունների զարգացման ոլորտներում։
Նա հաջողություններ է մաղթել Մադլեն Ռաուշենբերգերին հետագա մասնագիտական գործունեության ընթացքում և ողջունել Սոնյա Կուրցին՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կշարունակի զարգանալ։
Քննարկվել են COP17-ի կազմակերպչական և բովանդակային նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացման, ազգային նախաձեռնությունների մշակման, բարձր մակարդակի քաղաքական և ոլորտային քննարկումների կազմակերպման, ինչպես նաև համաժողովի լոգիստիկ ապահովման հետ կապված հարցերը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր, ընդգծելով, որ Հայաստանը, գտնվելով կենսաբազմազանության երկու գլոբալ թեժ կետերի խաչմերուկում, բացառիկ հնարավորություն ունի միջազգային հանրությանը ներկայացնելու իր բնական հարուստ ժառանգությունը և նպաստելու բնապահպանական օրակարգի շուրջ արդյունավետ երկխոսությանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նորարարական տեխնոլոգիաների և բնապահպանության փոխկապակցվածությանը։ Մասնավորապես, քննարկվել է տեխնոլոգիական ստարտափների ներգրավմամբ նախատեսվող Seaside Summit նախաձեռնությունը, որը միտված է խթանելու բնության պահպանության և շրջակա միջավայրի խնդիրների լուծմանն ուղղված նորարարական լուծումների մշակումը։
Կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության, համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման և COP17-ի հաջող կազմակերպման շուրջ փոխադարձ պատրաստակամությունը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը