Ֆեմինիստական դիվանագիտություն և կանխարգելում․ Հայաստանի ուղերձը միջազգային հարթակում
Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դեպի ավելի ներառական բազմակողմ համագործակցություն․ ֆեմինիստական դիվանագիտության առաջարկներ» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Պանելային քննարկման վարողի հարցադրման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է բազմակողմ հարթակներում կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանություն ոլորտներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի և կանխարգելման կապին, ինչպես նաև նշյալ հարցերում կանանց դերակատարության բարձրացմանը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ կանխարգելման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում կանխարգելման օրակարգի ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում ՄԱԿ համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ մարդու իրավունքների խախտումների կանխարգելումը մեծ դեր է խաղում ՄԱԿ-ի մյուս հենասյուների՝ անվտանգության և զարգացման ոլորտներում առաջընթացի կամ ձախողման համար: Այս առումով կարևորվել է բոլոր երեք հենասյուների միջև համագործակցությունը և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Որպես Հայաստանի ներդրում այս ոլորտում ներկայացվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կողմից հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը, որը հստակ կոչ է անում ընդգրկել կանխարգելման օրակարգը ՄԱԿ բոլոր երեք հիմնասյուներում:
ԱԳ նախարարի տեղակալը նշել է նաև, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը:
Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ ֆեմինիստական մոտեցումը խաղաղությանը և անվտանգությանը ոչ այնքան կանանց և աղջիկների պաշտպանությունն է բռնությունից, այլ նրանց մասնակցությունն է բռնության կանխարգելմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը