ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի և կդյուրացնի հայկական ապրանքների ներմուծումը
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումները: Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։
Հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները երկարաձգելով՝ Մոսկվան տնտեսական հարաբերությունները վերածում է քաղաքական ճնշման զենքի` ասված է հաղորդագրության մեջ:
«Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ: Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների ֆոնին Հայաստանին ԵՄ աջակցության փաթեթը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն: Եվ դա դեռ ամենը չէ»,- նշել են Եվրամիությունում, հավելել՝ կդյուրացվեն որոշ ապրանքների, մասնավորապես՝ գյուղատնտեսականն արտադրանքի ներմուծումը ԵՄ շուկա:
«Վաղը նախատեսվում է Լատվիա հասցնել 10 000 ծաղկի խմբաքանակ։ Դրան կհաջորդեն մյուսները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը կշարունակեն կապեր ստեղծել բիզնեսների միջև՝ հետևելով Հայաստան-ԵՄ վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։
«2024 թվականից ի վեր «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7000 բիզնեսների և նպաստել է ավելի քան 20000 աշխատատեղերի ստեղծմանը։ Հայաստանը այն վայրն է, որտեղ տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները միավորվում են։ Եվրոպական բիզնեսների համար դա կարևոր տեղ է։ Երկարաժամկետ հեռանկարում ես արտահայտել եմ Եվրոպայի հանձնառությունը՝ հավակնոտ Կապակցվածության գործընկերությունը կյանքի կոչելու համար, որը ստորագրվել է գագաթնաժողովի ժամամակ։ Վերջերս Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերաբացումը, ներառյալ Վրաստանի և Թուրքիայի միջով երկաթուղային կապը, հիանալի քայլ առաջ է։
Հայաստանն ունի ներուժ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։ Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքների և սահմանային անցակետերի հարցում, երբ տարածաշրջանային կապերը վերաբացվեն։ Մենք կշարունակենք միասին առաջ մղել այս առաջնահերթությունները հունիսի 23-ին կայանալիք Կապակցվածության պլատֆորմի նախարարական հանդիպման ժամանակ։ Այս բոլոր ճակատներում արդյունավետ համակարգումն ապահովելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել Եվրամիություն-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ։ Սա կհսկի այս բոլոր նախաձեռնությունների և հետագա այլ միջոցառումների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը