Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Տեսանյութեր

Ներկայացվել են «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ որպես գործատու» թեմայով հարցման արդյունքները

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մայիսի 27-ին մասնակցել է ««Ար Ինսայթս» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից իրականացված «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ որպես գործատու» թեմայով սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ամփոփմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՆԳ նախարարության, միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Ներկայացվել են հետազոտության առանցքային արդյունքները, որոնք վերաբերում էին աշխատաշուկայում ոստիկանության ընկալմանը, ծառայության գրավչությանը, աշխատանքային պայմանների գնահատականներին և մասնագիտական զարգացման հնարավորություններին։ Նշվել է, որ ծավալով և խորքային մեթոդաբանությամբ սա ոլորտում իրականացված առաջին նմանատիպ ուսումնասիրությունն է։

Իր խոսքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը կարևորել է փաստահեն հետազոտությունների դերը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս օբյեկտիվորեն գնահատել հանրային և մասնագիտական շրջանակների վերաբերմունքը, բացահայտել առկա խնդիրները և Ոստիկանության բարեփոխումների համատեքստում մշակել թիրախային քաղաքականություն։ Արմեն Մկրտչյանը նշել է, որ նմանօրինակ ուսումնասիրությունները որակյալ կադրերի ներգրավման գործընթացում կարևոր գործիք են Ոստիկանության՝ որպես ժամանակակից և մրցունակ գործատուի դիրքավորման համար։

Միջազգային գործընկերները ևս բարձր են գնահատել ՆԳՆ վարկանիշի աճը։ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին ընդգծել է, որ վերջին հարցումների համաձայն՝ ՆԳ նախարարությունն առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի թոփ 50 գործատուների ցանկում։ Նրա խոսքով՝ ոստիկանությունում ծառայությունը պարզապես աշխատանք չէ, այլ առաքելություն՝ միտված հանրային անվտանգության ապահովմանն ու մարդկանց բարեկեցությանը։

Հետազոտության արդյունքները ներկայացնելով՝ «Արինսայթս» ընկերության հիմնադիր և հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը նշել է, որ հարցմանը մասնակցել է 2155 անձ։ Ուսումնասիրությունն իրականացվել է ինչպես ներքին՝ ՆԳՆ կրթահամալիրում պարեկի, ոստիկանության սպայի որակավորում ստացողների և վետերանների, այնպես էլ արտաքին՝ 18-64 տարեկան աշխատուժի և բուհերի թիրախային ֆակուլտետների ուսանողների շրջանում, ապահովելով բազմաշերտ ընդգրկվածություն։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ընդհանուր աշխատուժի 58%-ը ոստիկանությունը դիտարկում է որպես հեղինակավոր գործատու։ Հարցվածների 56%-ը ոստիկանությունը համարել է հուսալի, իսկ 44%-ը՝ գրավիչ գործատու։ Ուսանողների շրջանում ոստիկանությունը որպես հուսալի գործատու ընկալել է 53%-ը, հեղինակավոր՝ 50%-ը, իսկ գրավիչ՝ 27%-ը։

Ոստիկանության հիմնական առավելություններն, ըստ հարցվածների, աշխատանքի կայունությունն ու հանրօգուտ գործունեությունն են, մինչդեռ որպես թերություն առանձնացվել է աշխատանքային ու անձնական կյանքի հավասարակշռման բարդությունը, ինչն առավել մտահոգիչ է ուսանողների շրջանում։

Տվյալների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցված աշխատուժի գերակշիռ մասը դրական է գնահատում ոստիկանության՝ որպես գործատուի գործունեությունը։ Մասնավորապես՝ 70.6%-ը կարևորել է աշխատանքի կայուն երաշխիքները, 65.9%-ը վստահություն է հայտնել, որ մասնագիտական կրթությունը նպաստում է կարիերային առաջընթացին, 65.8%-ը կարևորել է գործունեության հանրօգուտ բնույթը, իսկ 63.3%-ը մատնանշել է շարունակական զարգացման հնարավորությունները։

Ուսանողների շրջանում ևս գերակշռել են դրական գնահատականները։ Նրանց 76%-ը համոզված է, որ ոստիկանությունում իրականացվում է հանրօգուտ աշխատանք, 62.7%-ը նշել է աշխատանքի կայունությունը, իսկ 57.1%-ը՝ շարունակական զարգացման հնարավորությունները։ Սակայն ուսանողների միայն 18.9%-ն է կարծում, որ ոստիկանությունում հնարավոր է պահպանել աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը։

Ներքին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պարեկի որակավորում ստացողների շրջանում հանրային ծառայության մոտիվացիան ավելի բարձր է՝ 66․9%։ Նրանք առավել կարևորում են սոցիալական արդարությունը, քաղաքացիական պարտքը, հանրային շահին ծառայելու գաղափարը և ինքնազոհաբերությունը։ Մյուս կողմից, ոստիկանության սպայի որակավորում ստացողներն առավել մեծ նշանակություն են տալիս բարեվարքությանը։

Երկու խմբերի հարցվողներն էլ որպես ոստիկանական համակարգում աշխատանք ընտրելու հիմնական պատճառ նշել են մասնագիտության նկատմամբ սերն ու պետական համակարգում ծառայելու ցանկությունը։

Հետազոտության արդյունքները վկայում են, որ ապագա պարեկներն ու ոստիկանները համակարգում իրենց կարիերան հիմնականում տեսնում են երկարաժամկետ հեռանկարում։ Ընդ որում՝ ապագա պարեկների 85%-ը երեք տարի անց պատկերացնում է իրեն պարեկային ծառայությունում՝ ավելի բարձր պաշտոնում, իսկ ապագա ոստիկանների 50%-ը ցանկանում է շարունակել ծառայությունը քրեական ոստիկանության կազմում, 34%-ը՝ համայնքային ոստիկանի կարգավիճակում։

Հարցվածների մեծ մասը ոստիկանությունում աշխատանքի գլխավոր առավելությունը համարել է հասարակությանը ծառայելու և մարդկանց օգնելու հնարավորությունը։

Ուսումնասիրությունն անդրադարձել է նաև համակարգում գենդերային զգայունությանը՝ արձանագրելով, որ ապագա պարեկներն ավելի բաց և կարծրատիպերից զերծ վերաբերմունք ունեն համակարգում կանանց ներգրավվածությանը, թեև ընդհանուր առմամբ ռեսպոնդենտների զգալի մասը կիսում է այն տեսակետը, որ կանայք և տղամարդիկ օժտված են ոստիկանական տարբեր ստորաբաժանումներում հավասարապես արդյունավետ ծառայություն իրականացնելու պրոֆեսիոնալ կարողություններով։

Միջոցառման երկրորդ հատվածում ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանի համակարգմամբ տեղի է ունեցել պանելային քննարկում։ Մասնակիցները անդրադարձել են ոստիկանության՝ որպես գրավիչ և մրցունակ գործատուի ձևավորման կարևոր նախադրյալներին, համակարգում իրականացվող փոփոխություններին, կրթական բաղադրիչի կարևորությանը, ինչպես նաև ծառայության նկատմամբ առկա ակնկալիքներին ու մոտեցումներին։

Պանելային քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության խորհրդական Սոնա Խաժոյանը, ՄԱԶԾ փորձագետ Լիլիթ Գևորգյանը և «Ար Ինսայթս» ընկերության հիմնադիր, հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը։

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ կառավարության և ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող «ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։