Արհեստական բանականությունը` որպես ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակության ոլորտ
Չինաստանը հրապարակել է նոր լայնածավալ կանոնակարգեր, որոնք խստացնում են արտասահմանյան գործարքների վերահսկողությունը, եթե դրանք առնչվում են չինացի ներդրողներին, տեխնոլոգիաներին, տվյալներին կամ ազգային անվտանգության հարցերին։
Քայլը հաջորդում է մեկ ամիս առաջ ընդունված որոշմանը, որով Պեկինը պարտավորեցրել էր «Meta»-ին հրաժարվել արհեստական բանականության ոլորտում գործող «Manus» ստարտափի ձեռքբերման գործարքից։
Պետական խորհրդի կողմից հրապարակված նոր կանոնները ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։ Դրանց առանցքային դրույթներից մեկը նախատեսում է հատուկ պետական թույլտվություն չինական սահմանափակման տակ գտնվող ապրանքների, տեխնոլոգիաների, ծառայությունների և դրանց առնչվող տվյալների արտահանման համար։
Նոր իրավական շրջանակն առաջին անգամ Չինաստանի իշխանություններին տրամադրում է հստակ և համապարփակ լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում չեղարկելու նույնիսկ արդեն ավարտված արտասահմանյան գործարքները։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ դա զգալիորեն մեծացնում է միջազգային ներդրողների կարգավորիչ և իրավական ռիսկերը, հատկապես տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։
Ավելի վաղ չինական իշխանությունները հայտարարել էին, որ «Meta–Manus» գործարքը խախտել է արտասահմանյան ներդրումների վերաբերյալ գործող կանոնները՝ չհստակեցնելով, թե որ իրավական նորմերն են խախտվել։ Փորձագետների կարծիքով՝ այդ որոշումը հստակ ազդանշան էր տեղական ընկերություններին, որ առանց Պեկինի համաձայնության օտարերկրյա ներդրողներին բաժնեմասերի փոխանցումը կարող է բախվել լուրջ խոչընդոտների։
Պեկինը արհեստական բանականությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ և փորձում է կանխել տեխնոլոգիաների, մտավոր սեփականության և բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը երկրից։
Նոր կանոններով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև զգայուն ոլորտներում աշխատող մասնագետների միջազգային տեղաշարժին։ Դրանք արգելում են նման կադրերի անդրսահմանային փոխանցումները՝ առանց համապատասխան պետական թույլտվության։
Վերլուծաբանների կարծիքով՝ այս դրույթները ուղղված են նաև այնպիսի գործելակերպերի դեմ, ինչպիսին կիրառել էր «Manus»-ը, երբ մինչև «Meta»-ի հետ գործարքը ընկերության մի շարք աշխատակիցներ և գործունեության մասեր տեղափոխվել էին Սինգապուր։ Այդ պրակտիկան տեխնոլոգիական ոլորտում հաճախ անվանում են «Singapore-washing» («սինգապուրյան լվացում»)։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը