VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսում, հայկական գրեթե բոլոր աշխատանքները վաճառվել են
Հայ արվեստագետների աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել Կիպրոսում կայացած VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսում եւ գրեթե ամբողջությամբ վաճառվել են։
Լիմասոլում անցկացված հեղինակավոր ցուցադրությանը ներկայացված են եղել հայ ժամանակակից արվեստագետների` Արմեն Հակոբջանյանի, Գայանե Ավետիսյանի, Աստղիկ Պետրոսյանի, Գոհար Սարգսյանի եւ Անդրոնիկ Խաչիյանի գործերը։ Հայ արվեստագետների ստեղծագործություններն առաջին անգամ ցուցադրվել են այս միջազգային հարթակում hosq հիմնադրամի նախաձեռնությամբ եւ համադրությամբ։
Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է 20 երկրի 150-ից ավելի արվեստագետ, ինչպես նաեւ 26 պատկերասրահ։ Հարթակում համատեղվել են կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն ձեւաչափերը, այդ թվում՝ ցուցադրություններ, քննարկումներ եւ ինտերակտիվ ծրագրեր, որոնք տեղի են ունեցել Լիմասոլում, Նիկոսիայում եւ այլ քաղաքներում։
Տոնավաճառի մի քանի օրվա ընթացքում հայկական տաղավարն ուշադրություն է գրավել, իսկ ներկայացված գործերի մեծ մասը գտել է իր գնորդին։
Ցուցահանդեսը դարձել է հայկական ժամանակակից արվեստի` տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում ճանաչելիության թեստ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը