ԱՄՆ-ի հետ աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ. Փաշինյան
Հանքարդյունաբերության ոլորտը վերջին տասնամյակներում էականորեն փոխվել է: ԱԲ զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվագյուտ միներալները: Այդ մասին զորահանդեսից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնլով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ այցի շրջանակում հանքարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Նա ընդգծեց՝ մի շատ կարևոր ծրագիր կա, որը ԱՄՆ-ի հետ պիտի իրականացվի, այն է՝ Հայաստանի ընդերքի ուսումնասիրություն ժամանակակից տեխնոլոգիաներով և ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան:
Կան միներալներ, ըստ Փաշինյանի, որոնք 40-50 տարի առաջ ոչ մի հետաքրքրություն՝ բացի գիտականից, չեն ներկայացրել, իսկ այսօր էական նշանակություն ունեն տնտեսության, արտադրության, արդյունաբերության, ԱԲ-ի մեջ, ինչպես նաև տեխնոլոգիական ապարանքերի արտադրության համար:
«Հուշագրում խոսվում է Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին, որովհետև նաև հիմա ընդերքը միշտ չէ, որ հորատումով են հետազոտում: Տիեզերական տեխնոլոգիաներ կան, որ երկրի սկանավորմամբ նաև որոշակի ավելի կոնկրետ տեղերում են տեղորոշվում: Նկատի ունեմ, ըստ էության, ԱՄՆ-ի հետ մենք աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ: Նույնիսկ նախնական տվյալներ կան, որ չեն հետազոտվել»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ որոշ հանքանյութեր, մինելարներ 50 տարի առաջ արտադրական հետաքրքրություն չեն ներկայացրել:
Ինչ վերաբներում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, վարչապետը խոսեց այս համատեքստում որդեգրված ռազմավարությունից. «Այսուհետև որևէ հարցում առանց որևէ այլընտրանքի չենք մնալու: Չի լինելու որևէ հարց, որ ՀՀ-ն չունենա այլընտրանք: Կարծում եմ՝ այսօրվա զորահանդես-հաշվետվությունն էլ դրա վառ ապացույցն էր»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը