Իսրայելը հայտարարել է, որ սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զինված թևի նոր ղեկավարը
Իսրայելը մայիսի 27-ին հայտարարել է, որ Գազայում իրականացրած գործողության ժամանակ սպանվել է արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թևի՝ «Կասսամի բրիգադների» նորանշանակ հրամանատար Մուհամմադ Օդեհին, հայտնում է Reuters-ը։ Օդեհի ազգականը հաստատել է նրա մահը, սակայն ՀԱՄԱՍ-ը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել այդ մասին։ Օդեհի ընտանիքի հայտարարության մեջ նշվել է, որ նա սպանվել է կնոջ և որդու հետ միասին:
Գազայի առողջապահության աղբյուրները հայտնել են, որ վեց մարդ է զոհվել և ավելի քան 20-ը վիրավորվել է իսրայելական ուժերի կողմից մայիսի 26-ին Գազա քաղաքի Ռիմալ թաղամասում գտնվող բնակելի շենքի թիրախավորման հետևանքով։
Փրկարարները դեպքի վայրում շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 72803 պաղեստինցի, վիրավորվել է շուրջ 172855-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը