Փարիզում սկսվել է դպրոցական օգնականի դատավարությունը
Փարիզում սկսվել է դպրոցական օգնականի դատավարությունը, որը մեղադրվում է իր հսկողության տակ գտնվող փոքրահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնություն գործադրելու մեջ։ Սա նոր դրվագ է այն մասշտաբային սկանդալում, որն արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ցնցում է Ֆրանսիայի մայրաքաղաքի դպրոցական կրթության համակարգը. գրում է BBC-ն։
Խոսքը այսպես կոչված animateurs-ների (անիմատորների)՝ դպրոցների և մանկական հաստատությունների արտահաստիքային աշխատակիցների մասին է, որոնք դասավանդմամբ չեն զբաղվում: Փարիզում աշխատում է շուրջ 15 հազար նման օգնական։
Այժմ հետաքննություն է ընթանում քաղաքի գրեթե հարյուր մանկապարտեզներում, մսուրներում և տարրական դպրոցներում, որտեղ անիմատորները մեղադրվում են երեխաների նկատմամբ անվայել, ագրեսիվ կամ սեքսուալիզացված վարքագիծ դրսևորելու մեջ։
Ամռանը նախատեսված են դատական նիստեր ևս երեք գործերով, իսկ չորրորդի վերաբերյալ, որի լսումները տեղի են ունեցել այս ամսվա սկզբին, շուտով սպասվում է դատավճիռ։
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ սրանք դեռ վերջին նմանատիպ գործերը չեն։
Անցյալ շաբաթ ոստիկանությունը բերման է ենթարկել 16 հոգու՝ Փարիզի 7-րդ շրջանի միանգամից երեք դպրոցներում իրականացված խուզարկություններից հետո։ Ավելի ուշ նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել երեխաների նկատմամբ անվայել սեքսուալիզացված վարքագծի համար: Երեքշաբթի օրը սկսվել է մայրաքաղաքի 11-րդ շրջանի Alphonse Baudin տարրական դպրոցի հետ կապված գործի դատավարությունը։ Անիմատորին (օգնականին) մեղադրում են հինգ երեխաների սեքսուալ բնույթի շոշափումների մեջ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը