Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում
Նախագծի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները բացառելու, դեղերի որակի, անվտանգության և մատչելիության ապահովման առավել հստակ գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ:
Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, հակասություններ, ինչպես նաև տարընթերցումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը: Այլ փոփոխություններից բացի նախագծով առաջարկվում է օրենքի 21-րդ հոդվածում կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ թույլատրելով նաև գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, ինչպես նաև ուռուցքաբանության մեջ կիրառվող հականեոպլաստիկ և իմունոմոդուլյատոր դեղերի ներմուծումը, քանի որ ՀՀ հիմնական դեղերի ցանկում միայն գրանցված դեղերի առկայությունը հնարավոր չէ ապահովել առնվազն այն պատճառով, որ գրանցումն ունի սահմանափակ ժամկետ: Բացի այդ, բազմաթիվ են դեպքերը, երբ գրանցված դեղը երկարաժամկետ չի ներմուծվում և առկա չէ շուկայում: Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել ներմուծման հավաստագրի տրամադրումը մերժելու հիմքերը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում առավել հստակ և համապարփակ կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտը՝ ապահովելով նաև դեղերի որակը, անվտանգությունը, մատչելիությունն ու անխափան մատակարարումը:
Աստղիկ Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են անվճար տրամադրվող դեղերին, դրանց տրամադրման նկատմամբ դեղատների աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանը, ԵԱՏՄ-ին ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը և այլն:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը