Համացանցի օգտատերերը Apple-ին մեղադրում են գրագողության մեջ
Համացանցի օգտատերերը Apple-ին մեղադրել են WWDC 2017 ցուցահանդեսի հրավերքը կրկնօրինակելու համար։ Նույն դիզայնով է եղել նաեւ 2010-ին անցած իսպանական Festival de Cine Malaga փառատոնի պաստառը, գրում է Hipertextual–ը։
Դիզայնի հեղինակը նկարիչ Ջոզեֆ Մաքֆրիջն է եղել։ Որոշ օգտատերեր կարծում են, որ պետք չէ շտապել մեղադրանքների հարցում, քանի որ Apple –ը կարող էր պարզապես նույն նկարչին պատվիրել հրավիրատոմսի դիզայնը, ինչով էլ կբացատրվեր երկու պաստառների նմանությունը։
Մինչդեռ իսպանական փառատոնի պաստառը թողարկած Barfutura կրեատիվ գործակալության տնօրեն Սերխիո Գոնսալեսը նշել է, որ Apple–ի պաստառում առհասարակ որեւէ գրագողություն չի նկատել ․«Իրոք նման են, բայց դա գրագողություն չէ։ Շատ նկարիչներ են այսպիսի փոքր մարդուկներ նկարում»։
Փետրվարի 16-ին Apple –ը հայտնել էր մշակողների համար WWDC 2017 ամենամյա միջոցառման անցկացման ժամկետը։ Համաժողովն անցնելու է 2017-ին հունիսին Սան Խոսեում։

















































Հայտնի է ցանկացած iPhone կոտրելու միջոցը
Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի մասին վիճակագրական տվյալները
Apple-ը միանգամից երկու ոչ թանկ սմարթֆոն է պատրաստում iPhone SE-ին փոխարինելու համար
Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը նոր ռեկորդ է սահմանել
Աշխարհում ամենատարածված iPhone-ի գնի ռեկորդային անկում է գրանցվել
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը