Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով
Ճանապարհների նորոգման ընթացքում որակի ստանդարտի չպահպանման դեպքում շինարարը թերությունները վերացնում է սեփական միջոցներով։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Սյունիքի մարզի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածներում ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է սեփական միջոցներով։
1. Մ-2 միջպետական ճանապարհի` Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել շահագործման առկա թերությունների պատճառով։ Կապալառու կազմակերպությանը տրվել է ողջամիտ ժամկետ՝ թերությունները վերացնելու համար։ Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։
2. Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000-ում՝ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի հարակից հատվածում, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին, և ճանապարհն ընդունվել է շահագործման։ Երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, և կապալառուն, համաձայն պատվիրատուի հետ կնքված պայմանագրի համապատասխան կետի, իր միջոցներով արդեն իսկ վերացրել է թերությունները. 6.4կմ ճանապարհահատվածում տեղադրելով նոր ասֆալտբետոնե ծածկ։
3. Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ շուրվ 19կմ ճանապարհահատվածում նույնպես այս պահին կատարվում են թերությունների վերացման աշխատանքներ։ Հիմնանորոգումն այստեղ ավարտվել է նախորդ տարի, սակայն երաշխիքային ժամկետում առաջացած խնդիրների պատճառով կապալառուն պարտավորվել է շուրջ 19կմ երկարությամբ հատվածում ամբողջությամբ փոխել ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքները մեկնարկել են, մի մասն արդեն իսկ կատարված է։
Այս աշխատանքների համար նույնպես լրացուցիչ գումար պետական բյուջեից չի հատկացվելու, և շինարարը թերությունները վերացնելու է իր միջոցներով», ասվում է հաղորդագրության մեջ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը