Ժողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբ
Մայիսի 15-ին Քիշնևում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ժողովրդավարական անվտանգություն, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն (FIMI) ու ընտրական ամբողջականություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը:
ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է, որ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության սպառնալիքից ապահովագրված չէ ոչ մի երկիր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ապատեղեկատվության տարածման, տեղեկատվական դաշտում մանիպուլյացիոն գործիքակազմի կիրառման և հիբրիդային սպառնալիքների ազդեցությանը ժողովրդավարական գործընթացների վրա։ Նշվել է, որ նման երևույթները կարող են խաթարել հանրային վստահությունը և բացասական ազդեցություն ունենալ ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության և հասարակական կայունության վրա։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նոր ժողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբ: Սա պայմանավորված է ինչպես ինտիտուցիոնալ սահմանափակումներով, այնպես էլ անվտանգային մարտահրավերներով: Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների հետ հետևողական և համակարգված համագործակցության խորացումը՝ ուղղված ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմամը և տեղեկատվական անվտանգության բարձրացմանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է մեդիա և տեղեկատվական գրագիտության զարգացումը, ինչպես նաև աջակցությունն անկախ, բազմակարծիք և պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներին՝ որպես ապատեղեկատվության, արտաքին տեղեկատվական մանիպուլացիայի և միջամտության հակազդման ու դրա դեմ պայքարի միջոց: Ընդգծվել է նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդման կարևորությունը՝ թափանցիկության, հաշվետվողականության և ներառական կառավարման ապահովման միջոցով:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը