Հաստատվել է ՀՀ-ում 2026-ին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում-հայտերի ընդունումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հաստատվել է ՀՀ-ում 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում հայտերի ընդունման գործընթացը։
Ծրագրին մասնակցելու նպատակով կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները:
Դիմումին կից պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված պատվաստման գործընթացում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ:
Յուրաքանչյուր կովի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմում է 15 հազար դրամ։ Այն տրամադրվելու է 3 և ավելի գլուխ կով ունեցող շահառուներին, սակայն այդ աջակցության գլխաքանակը սահմանափվելու է 20 գլխով։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը