Հանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է Թեներիֆե
MV Hondius զբոսանավը, որի վրա հանտավիրուսի հետևանքով ուղևոր էր մահացել, գրեթե մեկ ամիս տևած մեկուսացումից հետո հասել է Կանարյան կղզիների Թեներիֆե կղզու նավահանգիստ։ AFP-ի փոխանցմամբ՝ ուղևորներին տարհանել են՝ անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում։
Նավը Գրանադիլյայի նավահանգստին մոտեցել է դեռևս լուսաբացից առաջ, սակայն անմիջապես կանգառ կատարեու թույլտվություն չի ստացել։ Իսպանիայի իշխանությունները նավի շուրջ ստեղծել են մեկ ծովային մղոն շառավղով անվտանգության գոտի՝ բացառելու արտաքին աշխարհի հետ անմիջական շփումները։
Նավահանգստում իրականացվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ։ Նավում եղել է ավելի քան 100 ուղևոր։
Տարհանումը կատարվել է փուլերով՝ ըստ ուղևորների քաղաքացիության։ Առաջինը տարհանվել են Իսպանիայի, ապա Նիդեռլանդների, Հունաստանի և Գերմանիայի քաղաքացիները։
Նիդեռլանդների իշխանությունները կազմակերպել են իրենց քաղաքացիների վերադարձը հայրենիք։
Իսպանիայի առողջապահության նախարարությունը կատարվող գործողությունն անվանել է աննախադեպ՝ նշելով, որ այն մշակվել է վիրուսի հազվագյուտ Անդյան շտամի տարածումը կանխելու նպատակով։
Գործողությանը ներգրավված են 23 երկրներ, ամբողջ գործընթացը համակարգվում է միջազգային առողջապահական չափանիշներին համապատասխան։
Դեպքը մեծ արձագանք է առաջացրել նաև Կանարյան կղզիներում։ Տեղական իշխանությունները և բնակիչների մի մասը մտահոգություն են հայտնել նավի ժամանման կապակցությամբ։ Կանարյան կղզիների նախագահը հայտարարել է, որ «չի հանգստանա», մինչև բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները չլքեն կղզին։
Միևնույն ժամանակ, Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան հայտարարել է, որ ընդհանուր բնակչության համար վարակի տարածման ռիսկը շարունակում է մնալ ցածր՝ ընդգծելով, որ խուճապն ու ապատեղեկատվությունը միայն բարդացնում են իրավիճակը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...