Լիոնում կայացել է Ինտերպոլի կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը
Ապրիլի 28-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացել է Ինտերպոլի կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ներկայացուցիչներ։
Համաժողովին մասնակցել են նաև տարբեր երկրների իրավապահ մարմինների հաղորդակցության ոլորտի պատասխանատուներ։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել կիսվելու ոստիկանական հաղորդակցության ոլորտում իրենց փորձով, ներկայացնելու իրական դեպքեր, առկա մարտահրավերներ և քաղած դասեր։
Օրակարգում ընդգրկված էին ոստիկանության ոլորտում հաղորդակցության ռազմավարության մշակմանը, ճգնաժամային հաղորդակցությանը, հանրային վստահության ձևավորմանը, միջազգային մեդիայի հետ աշխատանքին, ինչպես նաև անդրազգային կազմակերպված հանցավորության վերաբերյալ հաղորդակցության առանձնահատկություններին վերաբերող թեմաներ։
Հայաստանն ընդգրկվել է ոստիկանական հաղորդակցության ոլորտում արհեստական բանականության և թվայնացման հարցերով աշխատանքային խմբում, որի նպատակն է մշակել գործնական լուծումներ՝ ոստիկանական հաղորդակցության ոլորտում թվային գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Ֆրանսիայի նախագահությամբ գործող աշխատանքային խմբում ներգրավված են նաև Բելգիայի, Չեխիայի, Անգուիլայի և Լյուքսեմբուրգի ներկայացուցիչներ։
Ձևավորված հարթակը մասնակից պետությունների ներկայացուցիչներին հնարավորություն կտա համատեղ վերլուծել ոլորտում առկա մարտահրավերները, քննարկել արհեստական բանականության կիրառման հետ կապված ռիսկերի կառավարման, ինչպես նաև զսպման ու պատասխանատու օգտագործման մեխանիզմները։
Մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ դրանք դիտարկելով որպես երկրների միջև մասնագիտական կապերի ամրապնդման և լավագույն փորձի փոխանցման արդյունավետ գործիք։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը