Ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասին
Սփյուռքի մի զգալի հատված Հայոց ցեղասպանությունից վերապրողների սերունդներն են: Նրանք պետք է փախչեին, ապաստան հայցեին, կարողանային իրենց կեցությունն ապահովել այս վայրից շատ ավելի հեռու, ուստի սփյուռքահայերից շատերը կարծում են, որ նրանք ուզում են տեսնել ավել մեծ Հայաստան, պատմական Հայաստան, մի Հայաստան, որը իր փառահեղ ու հարուստ անցյալն է ունեցել, բայց այսօր արդեն երազ է, իրական Հայաստանը չէ: Այդ մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է Սփյուռքի կարծիքը կարևոր, երբ Հայաստանը որոշումներ է կայացնում, ինչքանով է հաշվի առնվում նրանց կարծիքը:
«Մենք ՀՀ-ում այսօր ապրում ենք այս կոնկրետ տարածաշրջանում, այս տարածաշրջանում ապրում ենք հստակ այս հարևանների հետ և չենք ուզում մեր հաջորդ տասնամյակը, հաջորդ մեկ դարը, հաջորդ հազարամյակն ապրել՝ կռվելով հարևանների հետ, ավելի մեծ թվով զոհեր տալով մարտադաշտում, ավելի կորուստներ ունենալով, [կլինեն մարդիկ], որոնք փախուստ կտան մարտադաշտից, ապաստան կհայցեն, լուծումներ կգտնեն այլ երկրներում: Այս առումով ՀՀ քաղաքացիների տեսակետները և կարիքները կարող են տարբեր լինել նրանց կարիքներից, որոնք Սփյուռքում են:
Սա հետաքրքիր ու կարևոր հարց է, որը պետք է խորապես քննարկենք ու խորապես հասկանանք և, անշուշտ, լուծում գտնենք: Ավելի քան վստահ եմ, որ այս լուծումը գալիս է, և ես ավելի ու ավելի շատ ազդակներ եմ նկատում սփյուռքահայերից, որ սկսում են հասկանալ, թե այս, իրական ՀՀ-ն ինչ կարիք ունի, ու ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից»,- ասաց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը