Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին
Երևանը հյուրընկալում է եվրոպական կարևորագույն գագաթնաժողովներ՝ ընդգծելով Հայաստանի արտաքին քաղաքական նոր ուղղությունը։ Ինչպես գրում է BBC-ն, երկուշաբթի մայրաքաղաքում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ ավելի քան 30 եվրոպացի առաջնորդների և Կանադայի վարչապետի մասնակցությամբ, իսկ հաջորդ օրը տեղի կունենա ԵՄ-Հայաստան առաջին երկկողմ բարձր մակարդակի հանդիպումը։
Հոդվածում նշվում է, որ այս զարգացումները նշանակալի են այն երկրի համար, որը երկար տարիներ համարվել է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում։ Սակայն 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, երբ Ադրբեջանի ռազմական գործողություններին Մոսկվան չարձագանքեց սպասված ձևով։
Ադրբեջանի ներխուժումները Հայաստանի տարածք նույնպես անպատասխան մնացին Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից։
«Մենք հասկացանք, որ այն անվտանգության ճարտարապետությունը, որում մենք գտնվում ենք, չի աշխատում», - BBC-ին ասել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
BBC-ն ընդգծում է, որ Եվրոպական միությունն ակտիվացրել է իր ներգրավվածությունը՝ սահմանին տեղակայելով քաղաքացիական մոնիթորինգային առաքելություն և խորացնելով քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ։
BBC-ի փոխանցմամբ՝ Հայաստանը շարունակում է կախված մնալ Ռուսաստանից էներգետիկ ոլորտում և անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բարդացնում է ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը։
Հայաստանը ռուսական գազ է գնում արտոնյալ գնով, ինչը Պուտինը շեշտել էր ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցելության ժամանակ։ Նա նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 177.50 դոլարով (130.30 ֆունտ ստեռլինգ) 1000 խորանարդ մետրի համար, մինչդեռ Եվրոպայում այն արժե 600 դոլար (440.40 ֆունտ ստեռլինգ)։ Պուտինը հիշեցրել էր Փաշինյանին, որ ԵՄ անդամակցության իր հավակնություններն անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։
«Հնարավոր չէ միաժամանակ լինել մաքսային միության մեջ և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ», - ասել էր նա։
Երկուշաբթի օրվա ԵԱՏՄ գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանը արգելեց հայկական հանքային ջրի ներմուծումը, հիշեցրել է BBC-ին։
armradio.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը