Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FT
Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դևիսը «առաջիկա շաբաթներին» կհեռանա Կիևից, հաղորդել է Financial Times (FT)-ը: Թերթի տվյալներով՝ պատճառը նրա անհամաձայնությունն է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը Սպիտակ տուն վերադառնալուց հետո նվազեցրել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը:
Գործին ծանոթ FT-ի աղբյուրներն ասել են, որ Դեևիսը պլանավորում է հրաժարական տալ դիվանագիտական ծառայությունից՝ ավարտելով իր երեսնամյա կարիերան։
«Դևիսի հեռանալով Ուկրաինայում առանցքային դիվանագիտական պաշտոնը թափուր կմնա այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատրաստվում է ամառային հարձակման, իսկ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել», նշում է Financial Times-ը:
Դևիսը Կիևում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները ստանձնել է 2025 թվականի մայիսին։ 2021 թվականին նա նշանակվել էր Բելառուսում ԱՄՆ դեսպան, սակայն պաշտոնական Մինսկը նրան չէր ընդունել՝ դա բացատրելով նաև նրանով, որ դիվանագետը կապեր է պահպանում բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում ՝ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Դրանից հետո Դևիսն աշխատել է Լիտվայում՝ որպես Բելառուսի գծով ԱՄՆ հատուկ դեսպանորդ։
Մինչև 2023 թվականի փետրվարին Ուկրաինա տեղափոխվելը, նա ԱՄՆ դեսպանն էր Կիպրոսում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը