Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Hilton հյուրանոցում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառմանը կրակոցներ էին հնչել, 45 տարի առաջ կրակել էին նաև նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա. գրում է WSJ-ն։
Վաշինգտոնի ընդարձակ Hilton հյուրանոցը, որը գտնվում է Սպիտակ տանից մոտ 1,5 մղոն հյուսիս, տասնամյակներ շարունակ եղել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի անցկացման վայրը՝ մեծ բազմություն հյուրընկալելու իր հնարավորության և Գաղտնի ծառայության կողմից տարածքի անվտանգությանն ապահովելու փորձառության շնորհիվ: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 2500 մարդ՚ Хարյուրավոր մարդիկ հավաքվել էին լրատվամիջոցների կողմից հյուրանոցում կազմակերպված երեկույթներին՝ նախքան հիմնական տոնակատարությունների սկսվելը:
WSJ-ի փոխանցմամբ. «Չնայած անվտանգության տեսանելի պարագծին և խիստ միջոցառումների մասին նախազգուշացումներին՝ հյուրերը նշել են, որ կարողացել են մուտք գործել հյուրանոց հարակից փողոցներում գտնվող անցակետերով՝ գրանցման սեղաններից մեկի մոտ պարզապես ցույց տալով ընթրիքի տոմսերը կամ հրավիրատոմսի պատճենը»։
Նշվում է նաև, որ հյուրերը կարողացել են մուտք գործել հյուրանոցի նախասրահ և ստորին հարկեր՝ առանց միջոցառման անվտանգության ծառայության կողմից ստուգումների։ Միակ բանը, որ պետք է անեին այցելուները, հանդիսությունների սրահի մուտքի մոտ տեղադրված մետաղորսիչների միջով անցնելն էր։ Պարբերականը կարծում է, որ նախագահ Թրամփի հետ ընթրիքին հայտնվելն ավելի հեշտ է եղել, քան որոշ մարզական միջոցառումների մուտք գործելը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը