Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով
Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։ Եվ Հայաստանը միակ պետությունն է, որը ռեկորդային ժամանակահատվածում երկխոսությունից հետո ստացել է գործողությունների ծրագիրը։ Պետք է փաստեմ այն, որ այս ծրագիրը նաև վերաբերում է այն ոլորտներին, որոնք հենց Կառավարության բարեփոխումների օրակարգում են։ Խոսքը միգրացիոն, ապաստանի հարցերի, հանրային անվտանգության, մարդու իրավունքների, սահմանների համալիր կառավարման ոլորտների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին է և այսպես շարունակ։ Ներքին գործերի նախարարությունն ունի համակարգողի դեր. գնահատման առաջին զեկույցը կունենանք մայիսին, և վստահ եմ, որ երկկողմ դրական արդյունքներ ենք արձանագրելու»,- նշել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ այս համատեքստում անընդհատ հարց է հնչում, թե չկա՞ արդյոք մտավախություն, որ վիզաների ազատականացման շրջանակներում կլինի արտագաղթի ռիսկ դեպի Եվրոպական միության երկրներ։ «Ես ուզում եմ վստահությամբ նշել, որ նմանատիպ մտավախություն Հայաստանը չունի, որովհետև Հայաստանում հաստատված խաղաղության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների արդյունքում է, որ արտագաղթը վերածվել է ներգաղթի, և այս պայմանների խնամքով պահպանման պայմաններում ներգաղթի միտումները, վստահաբար, գնալով ավելի կշատանան»,- ասել է Արփինե Սարգսյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը