Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով
Team Telecom Armenia-ն ամբողջությամբ փոխարինել է 2G ցանցը Հայաստանում՝ դառնալով տարածաշրջանում հեռահաղորդակցության ոլորտում նման պատմական փոփոխություն իրականացրած առաջին օպերատորը:
Մեծամասշտաբ այս ծրագրի արդյունքում ընկերության 1000-ից ավելի բազային կայաններ այժմ աշխատում են բացառապես արդի տեխնոլոգիաներով՝ բաժանորդներին ապահովելով բջջային կապի և ինտերնետի ավելի հուսալի, անվտանգ և արագ հասանելիությամբ։ Միաժամանակ, ծառայությունների անխափան տրամադրման նպատակով ընկերությունը այն բաժանորդներին, որոնք նախագծի մեկնարկից առաջ՝ երեք ամիսների ընթացքում օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, հնարավորություն է ընձեռել փոխարինելու իրենց հեռախոսները։ Առաջարկից այս պահին օգտվել է 20 000-ից ավելի բաժանորդ, և հնարավորությունը դեռ հասանելի է:
Ավելի քան 30 տարի ծառայած երկրորդ սերնդի ցանցի փոխարինման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ռեսուրսներն այժմ օգտագործվում են ամբողջ Հայաստանում ժամանակակից 4G և 5G ծածկույթներն ընդլայնելու նպատակով:
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ Team-ով ողջ Կովկասում առաջինը ստանձնեցինք այս պատասխանատվությունը՝ դառնալով տելեկոմ ոլորտում պատմական կարևոր էջը փակելու և նոր տեխնոլոգիաներին ընդառաջ գնալու առաջնորդը: Այս առանցքային փոփոխությունը հնարավորություն է ստեղծել ոչ միայն արդիականացնելու շարժական կապի ենթակառուցվածքը, այլև բարձրացնելու ծառայությունների թվային անվտանգությունը»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Նոր տեխնոլոգիաներին անցումը ոչ միայն թույլ է տալիս բաժանորդներին միաժամանակ օգտվելու ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից, այլև զգալիորեն բարձրացնում է ցանցի էներգաարդյունավետությունը և թվային անվտանգությունը՝ ապահովելով առավել առաջադեմ, հասանելի և կայուն կապ Հայաստանի ամբողջ տարածքում:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում