Հնդկաստանը դիտարկում է սահմանների պաշտպանության անսովոր միջոց
Հնդկաստանը դիտարկում է սահմանների պաշտպանության անսովոր միջոց․ գետային սահմանային հատվածներում կարող են օգտագործվել օձեր և կոկորդիլոսներ՝ անօրինական ներթափանցումը կանխելու համար։ Այս գաղափարը քննարկվում է Border Security Force-ում՝ Հնդկաստանի սահմանապահ ծառայությունում, որը վերահսկում է երկրի սահմանները Պակիստանի և Բանգլադեշի հետ։
Տեղեկությունը հրապարակել է The Hindu թերթը՝ հղում անելով ծառայողական փաստաթղթերին։ Մարտի 26-ի ծառայողական հաղորդագրությամբ սահմանապահ ստորաբաժանումներին հանձնարարել են գնահատել, թե որքան արդյունավետ կլինի գետային խոցելի հատվածներում սողունների՝ օձերի կամ կոկորդիլոսների տեղակայումը։
Նախաձեռնությունը իրականացվում է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հանձնարարությամբ։ Հնդկաստան-Բանգլադեշ սահմանն անցնում է բարդ տեղանքով՝ գետերով, բլուրներով և հովիտներով։ Այս պայմանները դժվարացնում են սահմանապահների աշխատանքը և երբեմն հնարավորություն տալիս անօրինական միգրացիայի կամ հանցավոր գործողությունների համար։ Այդ պատճառով կառավարությունը փորձում է ուժեղացնել վերահսկողությունը և կառուցել նոր սահմանային պատնեշներ։ Անվտանգության ծառայության աղբյուրների խոսքով՝ նախաձեռնությունը դեռ իրականացված չէ։ Մասնագետները պետք է պարզեն՝ որտեղից ձեռք բերել սողուններին, ինչպես վերահսկել նրանց և ինչ ազդեցություն կունենա դա սահմանամերձ բնակիչների վրա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը