Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Փեմ Բոնդին կհեռանա իր պաշտոնից և նրա տեղակալ Թոդ Բլանշը կդառնա գլխավոր դատախազի պաշտոնակատար։ «Փեմ Բոնդին ամերիկացի մեծ հայրենասեր է և հավատարիմ ընկեր, որը վերջին մեկ տարվա ընթացքում հավատարմորեն ծառայել է որպես գլխավոր դատախազ։ Փեմը անհավանական աշխատանք է կատարել՝ ղեկավարելով հանցագործության դեմ պայքարը ամբողջ երկրում, որի արդյունքում այժմ հասել ենք 1900 թվականից ի վեր սպանությունների ամենացածր մակարդակին», - գրել է Թրամփը։ «Մենք սիրում ենք Փեմին, և նա անցնում է մասնավոր հատվածում խիստ անհրաժեշտ և կարևոր նոր աշխատանքի, որի մասին շուտով կհայտարարվի»։
Հինգշաբթի օրը New York Times-ը հաղորդել է, որ Թրամփը վաղուց էր մտածում նրան ազատելու մասին։ Ըստ մամուլի՝ Թրամփը դժգոհ էր Բոնդիի գործողություններից, մասնավորապես՝ կապված 2024 թվականի ընտրությունների հետաքննությունների և Արդարադատության նախարարության կողմից նախագահի որոշ հրամանների կատարման ընթացքի հետ:
Փեմ Բոնդին, որը նախկինում եղել է Ֆլորիդայի գլխավոր դատախազը և Թրամփի մտերիմ դաշնակիցը, այդ պաշտոնում նշանակվել էր Թրամփի երկրորդ նախագահության սկզբում:
Սա Թրամփի վարչակազմում բարձրաստիճան պաշտոնյաների հերթական փոփոխությունն է, որն ուղղված է իր քաղաքական օրակարգն ավելի վճռականորեն իրականացնելուն: Մարտի սկզբին Թրամփը ազատել էր ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին և նրա փոխարեն նշանակել էր Օկլահոմայի սենատոր Մարկվեյն Մալլիին։

















































Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը