Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր
Վերջին տարիներին հաճախ ենք խոսում ժամանակների պատմական լինելու և մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին: Հիմա մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով, որովհետև մեր ավանդույթից և պատմությունից սովոր ենք, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մեծ էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 2-ի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ոչինչ չի փոխվել (նկատի ունեմ մեր աշխարահագրական դիրքում, տեղում բան չի փոխվել), բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք: Այդ էներգառեսուրսը, առանց մեր կառավարման, ամեն օր, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, և դա արևն է: Մենք ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր:
Ի՞նչ է սա նշանակում: Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք: Բայց ինչ է պետք սրա համար: Սրա համար առաջին հերթին պետք է մտածողության փոփոխության, էներգետիկայի մտածողության փոփոխություն»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ թեմայի շրջանակում քննարկումներ եղել են, և արձագանքը եղել է այն, որ վերոնշյալը հնարավոր չէ իրականացնել, գրատախտակի վրա բանաձևեր են ներկայացվել դրան դեմ: «Բայց լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, որովհետև մենք այդ բանաձևերից բան չենք հասկանում… Իսկ բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանում երկու Մեծամորի ատոմակայան ենք ստեղծել»,- նշեց նա:
Փաշինյանը կարծիք հայտնեց, թե այժմ ժամանակն է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի հնարավոր լինի արևից էներգիա վերցնել, այն է՝ պետք է էներգետիկ մտածողություն փոխվի:
«Այն էներգետիկան, որը մենք այսօր գիտենք, այդ էներգետիկայի առնվազն 70 տոկոսը 30-40 տարի հետո այլևս չի լինելու, և էներգետիկան ամբողջությամբ փոխվելու է, հետևաբար պետք է ներդրվենք այդ փոփոխությունների տրամաբանության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է աշխատել նաև կանաչ ջրածնի արտադրության շուրջ:
Վարչապետը նաև կարևորեց ոլորտի մասնագետները վերապատրաստման գործընթացը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից