Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարը Հենրիխ Մխիթարյանի վերադարձը համարում է քիչ հավանական
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու մասին լուրերը: Գերմանական ակումբի ղեկավարի խոսքով՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դա գրեթե անհավանական է:
«Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության տնտեսական մանրամասները ես գիտեմ բոլորից լավ: Այդ պատճառով նրա վերադարձը քիչ հավանական է»,- Հանս-Յահիմ Վացկեի խոսքը մեջբերում է գերմանական Bild-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես եկել է 2013-2016 թվականներին: Վերջին շրջանում 28-ամյա կիսապաշտպանը հազվադեպ է խաղալու հնարավորություն ստանում անգլիական ակումբում: Նա հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 11 խաղերից միայն երեքին՝ 3 դեպքում էլ դուրս գալով փոխարինման: Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Ինտերը», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի վարձակալել հայ ֆուտբոլիստին՝ հետագայում նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անգլիական ակումբը գնահատում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...