Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը

Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն
Մշակույթ

Դուք սփյուռքում կարևոր գործունեություն եք ծավալում, ինչն անգնահատելի է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր-Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին տարբեր երկրներում սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և սփյուռքի կրթամշակութային կապերի զարգացումը և այդ առումով շարունակական երկխոսությունը սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ. «Դուք սփյուռքում կարևոր գործունեություն եք ծավալում, ինչն անգնահատելի է: ԿԳՄՍ նախարարության համակարգման առանձին ոլորտ են նաև սփյուռքի հետ կրթամշակութային կապերին ուղղված ծրագրերը. դրանց շուրջ համագործակցային բազմաթիվ հնարավորություններ կան»:

Ներկաները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար՝ ընդգծելով սփյուռքի կրթամշակութային ծրագրերում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության կարևորությունն ու շարունակականության ապահովումը: Նրանք ներկայացրել են իրենց համայնքներում կրթական գործունեության կազմակերպման մանրամասները, ձեռքբերումներն ու ընթացիկ խնդիրները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ ներկայում ընթանում է «Հայերենի գնահատման» թվային հարթակի ստեղծման ծրագիրը՝ որպես հայերենի իմացությունը ստուգելու հնարավորություն՝ եվրոպական լեզուների գնահատման ընդհանուր տրամաբանության շրջանակում: Ըստ նախարարի՝ առաջին փուլի համար արդեն իսկ մշակվել են չափորոշիչներն ու առաջադրանքները, ներկայում մշակվում են շտեմարանները, իսկ արդեն թվային հարթակի գործարկումից հետո նախատեսվում է իրականացնել տարաբնույթ դասընթացներ նաև արտերկրում սփյուռքահայերի և շահագրգիռ օտարազգիների շրջանում հայերենի ուսուցանման և կամ հայերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին սփյուռքի հետ կրթամշակութային կապերի զարգացմանը միտված ծրագրերի համար, այդ թվում՝ համայնքներին դասագրքեր տրամադրելու, հայագիտական կենտրոնների ցանկն ընդլայնելու համար։

Կարևորելով սփյուռքի հայկական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացումը, փորձի փոխանակումն ու հիմնախնդիրների ձևավորումը՝ կողմերն անդրադարձել են ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, երկու տարի պարբերականությամբ իրականացվող կրթական խորհրդաժողովներին:

Ներկայացվել է նաև ՀՀ Կառավարության աջակցությամբ աշխարհի տարբեր երկրներում հայագիտական ամբիոններ բացելու պետական քաղաքականությունը, որը հանդիսանում է ռազմավարական թիրախ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նպատակը հայագիտության շարունակական զարգացումն է։ Նշվել է, որ այս ուղղությամբ հայագիտական խորհրդաժողովներ են անցկացվում թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում, այդ թվում՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում:

Սփյուռքին տրվող աջակցության շրջանակում մատնանշվել է սփյուռքի կրթամշակութային կառույցներին տրվող դրամաշնորհային ծրագիրը, որը ևս տարաբնույթ միջոցառումներ նախաձեռնելու հնարավորություն է տալիս: