Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարում
Մարտի 18-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի և Ֆրանսիայում Բրազիլիայի դեսպանության կողմից կազմակերպած՝ Տեղեկատվության և ժողովրդավարության միջազգային գործընկերության մասնակից պետությունների դեսպանների հանդիպմանը։
Քննարկման հիմնական բանախոսներից էին ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Բրազիլիայի թվայնացման հարցերով պետքարտուղար Ժոաո Բրանտը՝ որպես կլիմայի փոփոխության և բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ապահովման հարցերով աշխատանքային խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներ։
Իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է կլիմայի փոփոխության և բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հավաստիության կարևորությանը և Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին ընդառաջ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նա անդրադարձել է նաև ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական միջամտությունների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ ընդգծելով ժողովրդավարական գործընթացներում նման սպառնալիքների դեմ պայքարի կարևորությունը։
Հանդիպմանը ներկայացվել է Տեղեկատվության և ժողովրդավարության միջազգային գործընկերության 2026 թվականի գործողությունների ծրագիրը և քննարկվել տեղեկատվական տարածքի հավաստիության պաշտպանության, ապատեղեկատվության դեմ պայքարի և նոր տեխնոլոգիաներից բխող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ մասնակից պետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում հավատարմագրված երեք տասնյակից ավել դեսպանություններ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...