Հայաստանը հյուրընկալել է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան աշխատաժողովը
Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են 32 երկրների պատվիրակներ՝ մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ։ 2024 թվականին ICN-ը հայտարարել էր աշխատաժողովը հյուրընկալելու մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության հայտը՝ ի դեմս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։
«Սա առաջին անգամ է, երբ Հայաստանի մրցակցային մարմինը հնարավորություն է ունեցել նման միջոցառում հյուրընկալելու մեր երկրում, բացի այդ երկու օր անց մենք նաև ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի միջոցառումն ենք ընդունելու։ Սա առաջին հերթին կարևոր է նրանով, որ մենք ցույց ենք տալիս նման միջոցառումներ հյուրընկալելու մեր կարողություններն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի շարունակաբար զարգացման մասին վկայող ազդակ է մեր միջազգային գործընկերների կողմից»,- ընդգծել է ՄՍՇՊՀ նախագահը։
Աշխատաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Արդյունավետ մրցակցային միջավայրը նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, նորարարությունների խթանմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ Հետևաբար մրցակցության քաղաքականության զարգացումը և դրա արդյունավետ կիրարկումը կարևոր դեր ունեն տնտեսական քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում», - նշել է նախարար Պապոյանը ։
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հանդես է եկել հիմնական ելույթով՝ «Մրցակցության շահերի պաշտպանության կարևորությունը՝ ժամանակակից արագ փոփոխվող տնտեսությունում» թեմայով։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի կունենան նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները կանդրադառնան մրցակցության ոլորտին առնչվող արդի հիմնախնդիրների։
Մրցակցության միջազգային ցանցը կոչված է խթանելու մրցակցության մարմինների համագործակցությունը ամբողջ աշխարհում։ Հայաստանի մրցակցային մարմինը հանդիսանում է կազմակերպության անդամ 2001 թվականից, ընգրկված է երեք աշխատանքային խմբերում։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում